Épisodes

  • N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը
    Dec 25 2020
    Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց <<ազատագրման>> գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի <<Թո՛ղ խոհանոցը, հին տաշտակը և պատրաստվի՛ր դեպի դազգահ>>․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
    Afficher plus Afficher moins
    37 min
  • N17. <<Ձեռ գցելու>> մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար
    Sep 9 2020
    Ականջօղը այս անգամ անդրադառնում է Սեւ Բիբարի վերջին էպիզոդին։ Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։
    Afficher plus Afficher moins
    30 min
  • N16. Հումորը՝ փախուստի տեղ
    Aug 29 2020
    Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women's Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
    Afficher plus Afficher moins
    42 min
  • N15. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս II
    Jun 21 2020
    Այս էպիզոդում շարունակում ենք խոսել հայաստանյան ֆեմինիստական երգերի մասին՝ փոփից մինչև էքսպերիմենտալ էլեկտրո, նյու վեյվից մինչև ժողովրդական։ Զառա Կարմիր խնձոր Շպռոտ - Ես ազատ եմ Symptom - Shark jrimurmurner - anharmara im mej (անհարմար ա իմ մեջ) Sevana - Apaga - Music Action Lab Women Նաիրյան - Համարձակ եմ Melineh - hystera/ հիստերա
    Afficher plus Afficher moins
    36 min
  • N14. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս I
    May 24 2020
    Այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես են հայ կանայք իրենց հուսահատությունը, տխրությունը, բողոքը, ոգևորությունը, անհամաձայնությունը, վիրավորանքը, պայքարը, իրենց կյանքը, իրենց ապրած փորձը դարձնում երգ։ Ինչպես է հույզը ապրում երգում, շրջանառվում, ճամփորդում, լսարան ու խոսակցություն ձևավորում։ Երգերից որոշները կարող եք լսել առցանց՝ Ծոմակ, Շ․ Կուրղինյան - Երգել ուզեցի Melineh - Լավ աղջիկ (Love aghjik) Melineh - Ari Du (Արի Դու) :ana - amabitch Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։
    Afficher plus Afficher moins
    34 min
  • N13. Կին, կյանք, կորոնա
    May 8 2020
    Այս էպիզոդում անդրադառնում ենք կորոնավիրուսին ֆեմինիստական անկյան տակ ու խոսում այն մասին, թե ինչպես է չարաբաստիկ վարակը փոխել կանանց կյանքը Հայաստանում ու ողջ աշխարհում։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Արունդատի Ռոյի հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Factor.am-ից և Ազատություն ռադիոկայան-ից։
    Afficher plus Afficher moins
    24 min
  • N12. Մարիամ Շահինյան․ Մաս II
    Apr 12 2020
    2019 թ․-ի օգոստոսին Անահիտը մեկնեց Ստամբուլ՝ գտնելու Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին հնարավոր ամեն բան։ Այս էպիզոդում խոսում ենք Անահիտի չորս ամիս տևած հետազոտական ճամփորդության, հուսահատության ու ոգևորության մասին։ Մարդիկ, լուսանկարներ, սահաֆներ, օրագրից հատվածներ, պատկերներով լի արկղեր․․․ Սա Մարիամ Շահինյանի մասին մեր երկրորդ էպիզոդն է, այնպես որ պատմությանը ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս լսել մեր նախորդ՝ 11-րդ էպիզոդը։ Էպիզոդում տեղ են գտել մինչև այժմ չհրապարակված նյութեր, որոնց օգտագործումը առանց տեղեկացնելու և հղում անելու, չի թույլատրվում։ Օգտագործված երաժշտությունը՝ Philip Glass - Metamorphosis 1 Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի
    Afficher plus Afficher moins
    43 min
  • N11. Մարիամ Շահինյան․ Մաս I
    Mar 19 2020
    Այս էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես է <<Ականջօղի>> համահեղինակ Անահիտը բացահայտել Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանին, հմայվել նրանով ու գնացել նրա պատմության ու լուսանկարների հետևից։ Էպիզոդում ընթերցում ենք հատված <<Պատկերների սառցարան․ Մարիամ Շահինյան>> էսսեից: Օգտագործված երաժշտությունը՝ Arvo Pärt- Für Alina, Arvo Pärt- Spiegel im Spiegel Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի
    Afficher plus Afficher moins
    30 min