Couverture de Akanjogh Podcast

Akanjogh Podcast

Akanjogh Podcast

De : Anahit & Gohar
Écouter gratuitement

À propos de cette écoute

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։Anahit & Gohar Sciences sociales
Les membres Amazon Prime bénéficient automatiquement de 2 livres audio offerts chez Audible.

Vous êtes membre Amazon Prime ?

Bénéficiez automatiquement de 2 livres audio offerts.
Bonne écoute !
    Épisodes
    • N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը
      Dec 25 2020
      Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց <<ազատագրման>> գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի <<Թո՛ղ խոհանոցը, հին տաշտակը և պատրաստվի՛ր դեպի դազգահ>>․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
      Afficher plus Afficher moins
      37 min
    • N17. <<Ձեռ գցելու>> մշակույթը Հայաստանում | Սեւ Բիբար
      Sep 9 2020
      Ականջօղը այս անգամ անդրադառնում է Սեւ Բիբարի վերջին էպիզոդին։ Սիրանուշը պատմում է վերջերս իր հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքի մասին։ Այն ցույց է տալիս, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը հանրային վայրերում կրում է մասսայական բնույթ, իսկ պատժվում են քչերը։ Մեր իրավական համակարգը կանանց ձեռ գցելը չի համարում սեռական ոտնձգություն։ Ոստիկանությունը մերժել է Սիրանուշի բողոքը, համարելով, որ չկա հանցակազմ։ Սիրանուշի Ֆեյսբուքյան գրառումը այստեղ։
      Afficher plus Afficher moins
      30 min
    • N16. Հումորը՝ փախուստի տեղ
      Aug 29 2020
      Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women's Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
      Afficher plus Afficher moins
      42 min

    Ce que les auditeurs disent de Akanjogh Podcast

    Moyenne des évaluations utilisateurs. Seuls les utilisateurs ayant écouté le titre peuvent laisser une évaluation.

    Commentaires - Veuillez sélectionner les onglets ci-dessous pour changer la provenance des commentaires.

    Il n'y a pas encore de critique disponible pour ce titre.