• 22. Քաոս, դեֆիցիտ, տուգանքներ դեղերի շուկայում. Արթուր Խաչատրյան. EP.22
    Dec 9 2024

    Թանկ դեղորայք, միևնույն ժամանակ դեղերի դեֆիցիտ, էլեկտրոնային դեղատոմսեր և աստղաբաշխական տուգանքներ. ի վերջո ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում, զրուցել եմ «Անկախ Դեղատների Ասոցիացիայի» նախագահ Արթուր Խաչատրյանի հետ:

    Afficher plus Afficher moins
    35 min
  • 21. Բոլոր բուհերին «փակելով» ակադեմիական քաղաքում՝ երիտասարդությունը կլքի մարզերը. Ցոլակ Ակոպյան. EP. 21
    Nov 30 2024

    Ակադեմիական քաղաքի հայեցակարգ, հանրային քննարկմանը ներկայացված բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, և իհարկե բուհերի միավորման գործընթաց, այս և այլ շատ թեմաների մասին զրուցել եմ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ:

    Afficher plus Afficher moins
    31 min
  • 20. Գոյեցիներն ակնկալում են արդարության վերականգնում. EP 20
    Nov 23 2024

    «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը։ Անձնակազմը պահանջում է միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծում։ Թատրոնի ճակատագրի մասին զրուցել եմ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի և «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանի հետ։

    Afficher plus Afficher moins
    39 min
  • 19. Ո՞ւմ համար, և ո՞րքան է թանկանալու հանրային տրանսպորտը. Մանուկ Սուքիասյան. EP 19
    Nov 19 2024

    Հունվարի 1-ից Երևանի ավագանու որոշմամբ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, միաժամանակ ներդրվելու են տարբեր տեսակի տոմսեր: Ո՞ւմ համար, և ո՞րքան է թանկանալու հանրային տրանսպորտը կխոսենք Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:

    Afficher plus Afficher moins
    45 min
  • 18. Ցանկացած իրավիճակի մեղավորը նախևառաջ իշխանություններն են • Գոհար Մելոյան • EP18
    Jun 16 2024

    Իրենց համոզմունքների համար պայքարի ուժ գտնող մարդկանց Հայաստանի ներսում ոստիկանությունն այս օրերին անօրինակ բռնության է ենթարկում: Սա՞ է «ժողովրդավարական» Հայաստանի պատկերը՝ ոստիկանական համակարգի բարեփոխման արդյունքը, պարզ չէ: Պարզ է միայն, որ Ոստիկանական համակարգում «անկասելի» բարեփոխումների մի շղթա էլ է միս ու արյուն ստանում՝ խոսքը Ոստիկանության գվարդիայի մասին է: Ի դեպ, համաձայն նոր օրենքի ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ վերջիններիս պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը: Այս դեպքում ու՞մ կամ ի՞նչը ումից են պաշտպանելու ՀՀ ներքին զորքերը...

    Այս և շատ այլ իրավական խնդիրների շուրջ սոցիալական արդարության փոդքաստում զրուցել ենք իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

    Afficher plus Afficher moins
    1 h et 3 min
  • 17. Ատելության խոսքի զսպաշապիկը չկա… • Մարիամ Սարգսյան և Տաթև Խաչատրյան • EP17
    Jun 10 2024

    Պատերազմներ, անմարդկային զրկանքներ. Արցախից բռնի տեղահանում, տուն-տեղ-հայրենիք-հարազատների-ընկերների կորուստ և պիտի շարունակես ապրել, չկոտրվես, թևաթափ չլինես, Արցախի բարն ու բառը տարածես, մարդկանց բարբառի գեղեցկությունը ներկայացնես և այլն, և այլն...

    Այս ամենը արցախցի երկու ընկերների մասին է:

    Սոցիալական արդարություն փոդքաստում Մարիամն ու Տաթևն են։

    Afficher plus Afficher moins
    47 min
  • 16. Երեխաների իրավունքներ. օրինագծերը չեն կարգավորում իրավական խնդիրները • Ռուբինա Պետրոսյան • EP16
    Jun 1 2024

    Հունիսի 1-ի խորհրդի, օրենսդրական դաշտում առկա իրավական խնդիրների և առհասարակ, թե որքանով են մեր երկրում երեխաների իրավունքները պաշտպանված զրուցել եմ «Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Ռուբինա Պետրոսյանի հետ։

    Afficher plus Afficher moins
    34 min
  • 15. Արցախի մշակութային ցեղասպանությունը • Արմինե Տիգրանյան • EP15
    May 20 2024

    Չնայած այն հանգամանքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Կանաչ ժամը, Քարին Տակ-ը, հնագույն հայկական գերեզմանատունը, հողին է հավասարեցրել Բերձորի եկեղեցին և այլն։Արցախի հայկական հազարամյա մշակութային ժառանգության պահպանման կենսական անհրաժեշտության մասին զրուցել ենք մշակութաբան Արմինե Տիգրանյանի հետ:

    Afficher plus Afficher moins
    37 min